Loading
placeholder

Ստանալ հասցե

Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականացնում առաքում ՀՀ. հազվադեպ, նույնիսկ եթե իրականացվում է առաքում, առաքման արժեքը շատ թանկ է, իսկ ժամկետը՝ շատ երկար։ Իսկ Գլոբբինգը տալիս է քեզ գլոբալ հնարավորություններ՝ օգտվել օնլայն գնումների բոլոր առավելություններից և կատարել գնումներ 8 երկրներից՝ ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Չինաստան, Դուբայ, Իտալիա, Հունաստան և ՌԴ։

Կատարել օնլայն գնում

Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջի համապատասխան առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութներից որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։

placeholder
placeholder

Ստացեք ձեր պատվերները որտեղ ցանկանում եք

Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ինչպես նաև Ձեր հարմարավետությունն ապահովելու համար գործում է «Տուն առաքում» ծառայությունը։

Գնիր իմ փոխարեն

Գլոբբինգը կկատարի գնումը Ձեր փոխարեն

Հաճախ տրվող հարցեր

Գրանցվեք այստեղ ու անվճար ստացեք Ձեր անհատական առաքման հասցեները ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Չինաստանում, ՌԴ-ում, Դուբայում և Իտալիայում: Ձեր Գլոբբինգ հաշվի հաստատման նամակը կուղարկվի այն էլ․ հասցեին, որը տրամադրել եք գրանցվելիս։ 

Ինչպես կատարել օնլայն գնումներ․ քայլ առ քայլ ուղեցույցն այստեղ
Պարտադիր է մուտքագրել բեռնակրման համարը և ապրանքի գինը՝ մաքսատուն այցելելուց խուսափելու համար։ Ինչպես մուտքագրել։

Ձեր պատվերը պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում, և Գլոբբինգ Ձեր էջում կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը:Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ համաձայն Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետների:


Երևանում՝ 1 աշխ. օր, 500 դրամ, մարզերում` 1-3 աշխ. օր, 500 դրամ (Ձեր հասցեին մոտ «Պրեսս Ստենդ»-ի  կրպակ):
Ի դեպ առաքումն ԱՆՎՃԱՐ է, եթե ունեք ավելի քան 10 ծանրոց կամ եթե ծանրոցները կշռում են 10 կգ-ից ավելի։

Կարող եք պատվիրել նաև առաքում լոքեր։ Գնեք օնլայն, ստացեք ամենուր՝ 300+ հասցե Երևանում և մարզերում: Contаctless և NFC վճարման համակարգ, touch ID (մատնահետքով ծանրոց ստանալու հնարավորություն), ամենամեծ պահատուփերը։

Մեր ԱՄՆ պահեստը գտնվում է Դելավեր նահանգում, որտեղ չի գործում գնման հարկ։ 

 
 
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի 22.03.22-ին տարածած հայտարարության՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը փոխվել է․

Մաքսային վճար գանձվում է յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար, եթե ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200,000 դրամը։
Գերազանցող արժեքի մասը կմաքսազերծվի 15% չափով, գերազանցող քաշը՝ ոչ պակաս քան 2 եվրո՝ յուրաքանչյուր գերազանցող կգ-ի համար։

Խնդրում ենք ուշադիր լինել ապրանքի արժեքը հայտարարագրելիս, քանի որ, ինչպես հայտնել է ՊԵԿ-ը, մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: